Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Նյու Ջերսիի հայուհի քույրերի տրիոն թողարկել է իր առաջին ալբոմը

Նյու Ջերսիի  հայուհի քույրերի տրիոն թողարկել է իր առաջին ալբոմըՕգոստոս 11, 2012 | 01:11

Նյու Ջերսիում բնակվող «YY Sisters» տրիոն վերջին 10 տարիների ընթացքում աչքի է ընկել  հայկական դասական երգերի ջազային կոլորիտային կատարմամբ: Քույրերը հանդես են եկել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան շրջաններում: Տրիոյի անվանումը ծագել է աղջիկների ազգանվան (Եղիազարյան) եւ Հայաստանի մայրաքաղաքի անվան (Երեւան) միավորումից:

Ինչպես հայտնում է «The Armenian Weekly»-ն, տրիոն վերջերս թողարկել է իր առաջին ալբոմը` «Երեք հատիկ» անվամբ, որը ներառում է հայ դասական  կատարումների եւ հոգեւոր երգարվեստի    եռաձայն հարմոնիաներ:

Արվեստաբանների դուստրեր 27-ամյա Սոնան, 25-ամյա  Տաթեւը եւ 21-ամյա Լուսինեն (Լյուսի) մանկությունից մեծացել են   երաժշտության, մասնավորապես ջազային եւ արվեստի մթնոլորտում:

«YY Sisters»-ը սկսել է որպես խիստ դասական եւ ավանդական խումբ, որի երգացանկի մեջ մտնում էին Բախի ստեղծագործությունները եւ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները»,-ներկայացրել է Լյուսին:

Աստիճանաբար նրանք  իրենց դասական կատարումների մեջ ներառել են ջազային էլեմենտներ եւ արդյունքում ստեղծել են եռաձայն մշակմամբ հայկական ժողովրդական պարզ երգեր, որը  դարձել է նրանց կատարման հիմնական ոճը: Նրանց «Երեք հատիկ»  ալբոմը իրենից ներկայացնում է հայկական ժողովրդական երգերի հավաքածու:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մարդիկ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...