Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Այս գիշեր Օրիոն համաստեղության 3 աստղեր ուղղահայաց դիրքով կհայտնվեն Տաթեւի ճոճվող սյան գլխավերեւում

Այս գիշեր Օրիոն համաստեղության 3 աստղեր ուղղահայաց դիրքով կհայտնվեն Տաթեւի  ճոճվող սյան գլխավերեւումՕգոստոս 10, 2012 | 23:34

Օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 5-ին, Օրիոն համաստեղության 3 աստղեր ուղղահայաց դիրքով կհայտնվեն Տաթեվ վանական համալիրում գտնվող Գավազան սյան գլխավերում: Այս պահի դրությամբ վանքի տարածքում հավաքվել են հետաքրքրասերների բազմաթիվ խմբեր, ովքեր ցանկանում են ականատես լինել տիեզերական այդ հրաշքին: Տեղեկություն կա նաեւ, որ Կաթողիկոսի հրամանով  համալիրը փակել է իր դռները հետաքրքրասերների առաջ` նման երեւույթներին հեթանոսական բնորոշում տալով:

Հայկական 2-րդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդույթի, Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգեւելով իր տոհմին ու հետնորդներին: Այդ հաղթությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է Նոր տարի:

Եվ միայն 18-րդ դարում՝ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ), թեեւ մինչեւ 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարասկզբից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Տիեզերք" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...