Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Հայ դատավորի որդին սպանվել է Աֆղանստանում

Հայ դատավորի որդին սպանվել է ԱֆղանստանումՕգոստոս 11, 2012 | 12:32

Աֆղանական ոստիկանի կողմից  օգոստոսի 10-ին սպանված ծովային հետեւակայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր:

Մանուկյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքից էր` դատավոր Փիթեր Մանուկյանի եւ դատարանի անդամ Պատրիցա Մանուկյանի որդին: Նա ծովային հետեւակ էր ընդունվել յոթ տարի առաջ, ծառայել էր Իրաքում, ծառայության անցել Աֆղանստանում արդեն երկրորդ անգամ, հաղորդում է utsandiego.com-ը: Մանուկյանը տիրապետում էր արաբերենին եւ Իրաքում ծառայության ժամանակ տեղի բնակիչներին օգնել էր դպրոցի բացման հարցում:

«Նա սիրում էր ծովայիններին: Նա սիրում էր Ամերիկան: Ու եթե նա ձեր կողմում էր, ուրեմն ամեն ինչ լավ կլիներ»,- տեղական լրատվամիջոցներին ասել է Փիթեր Մանուկյանը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆղանստանցի ոստիկանը երեք ամերիկացի զինծառայողներին հրավիրել է ընթրիքի, գնդակահարել նրանց եւ փախչել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Պատահարներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...