News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Պարզվել է, որ տնային կատուները, որոնց տերերը թույլ են տալիս ինքնուրույն զբոսնել, լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ֆաունայի համար:

«Կատվային կյանքին» հետեւելու համար Ջորջիայի համալսարանի հետազոտողները  իրենց աշխատանքներում ընդգրել են 60 կատու պահողների: Ամեն առավոտ նրանք տեսախցիկներ են ամրացրել կատուների վրա եւ բաց թողել զբոսնելու, որից հետո վերցրել են կադրերը: Յուրաքանչյուր կատվի գործունեությունն արձանագրվել է 10  օր:

Պարզվել է,  որ կատուները տուն են տանում իրենց սպանած կենդանիների մեկ քառորդը, ուտում են մեկ երրորդը եւ թողնում են 49% -ը:

Նրանց սպանած կենդանիների 41%-ը կազմում են մողեսները, օձերն ու գորտերը, մկներն ու այլ կրծողները` 21%, միջատներն ու որդերը`  20%, թռչունները`  12%:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում մոտ 74 մլն կատուն է հաշվվում,  այդ արդյունքները լորջորեն անհանգստացրել են բնապահպաներին: Կատուների գիշատիչությունը պատճառներից մեկն է, որ Ամերիկայում յուրաքանչյուր երրորդ թռչնատեսակ նվազում է:

Գիտնականների մյուս եզրահանգումն այն է, որ կատուները վտանգավոր են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ իրենք իրենց  համար, քանի որ հաճախ շատ ռիսկային են գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ