News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանը չի ընդունել Թուրքիայի օգնությունը երկրաշարժի զոհերի համար: Այդ մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով իրանական ISNA գործակալությունը:

Օգնությունը Թուրքիայից ուղարկվել էր առանց Իրանի հետ համաձայնեցնելու եւ քանի որ Իրանն արդեն հայտարարել է, թե միջազգային օգնություն չի ընդունի, Թուրքիայի օգնությունը վերադարձվել է:

Այդուհանդերձ, IRNA պետական գործակալությունը հայտնել էր, թե մարդասիրական օգնության առաջին չափաբաժինն ուղարկվել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` երկրաշարժից տուժած Արեւելյան Ատրպատականի նահանգին: Օգնությունը ներառում է սննդամթերք` ալյուր, բրինձ, շաքար, բուսական յուղ եւ մակարոնեղեն, նաեւ ծածկոցներ ու վրաններ:

Մի շարք երկրներ, այդ թվում` Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄԷ-ն եւ ԱՄՆ-ը օգնություն են առաջարկել, սակայն Իրանի Կարմիր Մահիկի միությունը նշել է, թե ինքնուրույն գլուխ կհանի խնդրից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ