News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այն, ինչ մինչ օրս Հայստանում ասվել է Սիրիայի վերաբերյալ, ոչ մի կապ չունի այնտեղի իրականության հետ: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից:

Նրա խոսքով, Սիրիայում նկարահանումները արգելված են եւ նույնիսկ հեռախոով չի թույլատրվում նկարահանում կատարել, սակայն Սիրիայի դեսպանատունը Արման Բաբաջանյանըին եւ խմբագրության եւս երկու լրագրողի թույլատրել են նկարահանումներ իրականցնել:

Արման Բաբաջանյանը նշեց, որ Սիրիայում խնդիրներն ակնառու են եւ երկիրը պատերազմի մեջ է, սակայն հայ համայնքի խնդիրները շատ ավելի ազդու էին: «Համյանքը տագնապի, վախի մեջ է: Ընդանուր տեսակետ կա, որ համայնքը լքողները դավաճան են: Դա է պատճառը, որ շատերը վախենում են այստեղ տեսախցիկի արջեւ խոսել: Ավելին` այնտեղ մարդիկ կարծում են, որ հայաստանցիները չեն ցանկանում, որ իրենք գան Հայաստան»,- մանրամասնեց Արման Բաբաջանյանը:

Նա նկատեց, թե Հայաստանի Սփյուռքի եւ ԱԳ նախարարությունը պետք է հայտարարությամբ հանդես գային եւ ասեին, որ Հայաստանի մասին Սիրիայում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համպատասխանում: Նա նաեւ նշեց, թե կան ծայրահեղ աղքատներ, ովքեր նույնիսկ իրենց երեխաներին Հայաստան ուղարկելու համար ինքնաթիռի տոմս չեն կարողանում գնել: Սիրիահայերին այստեղ ընդունելուց զատ առաջարկեց նաեւ այնտեղ Սիրիահայերի պահպանության հարցը լուծել: «Գուցե միջոցները պետք է ուղղել սինքրոնացնելու տեղի հայապահպանության, գաղութի պաշտպանության համար»,- առաջարկեց Արման Բաբաջանյանը:

Շատ սիրիահայեր զրույցների ընթացքում ասել են, թե իբր Հայաստանում ցույցեր են եղել, որ իրենք չգան Հայաստան, քանի որ իրենց գալով Հայաստանում թանկացումներ են լինում:

Արման Բաբաջանյանը նշեց, թե սիրիական պատերազմը դեռ շուտ չի ավարտվի, քանի որ դա ոչ թե դիմահար, այլ թաղային կռիվ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ