News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սիրիայում Nokia X2 հեռախոսի տերը ձայնագրում էր կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ հերթական բախումը: Մարդը հայտնվել էր զինյալների անմիջական տարածքում: Դեպքի պահին օպերատորը հեռախոսը պահում էր աջ ձեռքով բերանի տարածքում:

Անսպասելիորեն հեռախոսին գնդակ է հարվածել, որը կարող էր սպանել հեռախոսի տիրոջը, սակայն Nokia X2-ը բավականաչափ  ամուր է գտնվել այն պահելու համար: Գնդակը լռվել է հեռախոսի մեջ, իսկ մարդը կենդանի է մնացել, սակայն բախումը նկարելու համար այլեւս միջոց չի ունեցել:

Ինչպես հայտնում է 3DNews-ը, դժվար է ասել, թե որքանով է  ճշմարտացի  այս պատմությունը, որի մասին գրել է  My Nokia Blog-ը`վկայակոչելով Facebook-ում տեղադրված հայտարարությունը: Բայց եթե ամեն ինչ այսպես է եղել, հաճելի է գիտակցել, որ ժամանակակից սարքավորումները ոչ միայն կարող են վտանգի տակ դնել տիրոջ կյանքը, ինքնակամ այրվելով, այլ նաեւ կարող է փրկել նրանց կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ