News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ էության, «քնեցրել է» նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործը:

Շուրջ մեկ ամիս է, սակայն, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել  եւ ընդհանրապես որեւէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի թղթակիցը երեկ Վարդան Օսկանյանին  հարցրել է, թե ինչ փուլում է իր գործը: Նա պատասխանել է.

-Որ իմանաք, ինձ էլ ասեք:

-Տեղյակ չե՞ք, փաստորեն:

-Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երեւի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք:

-Ինչո՞ւ սեպտեմբերին:

-Դե, երեւի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի:

-Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել:

-Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք:

-Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության:

-Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ