News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 հազար 575 ուղեւոր: Դա 18,9 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 25 705 ուղեւոր:

ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 հազար 5 տոմս, ինչը 27,3 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 հազար 646 տոմս:

Միեւնույն ժամանակ միայն օգոստոսի 1-ից մինչեւ 16-ը տեղափոխվել է 14 հազար 487 ուղեւոր (աճ 35,9 տոկոսով) եւ վաճառվել 10 հազար 893 տոմս (աճ 57,7 տոկոսով):

Միջինը օգոստոսի 10-ից օրական Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությունով տեղափոխվում է մոտ 1000 ուղեւոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ