Լվովի նահանգի պետական վարչության նախագահ Միխայիլ Կոստյուկը Ուկրաինայում Հայերի միության կոնֆերանսի ժամանակ պատվոգրի է արժանացել հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: Պատվոգիրը հանձնել է Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հայտնում է Analitika.at.ua-ն:
Իր ողջույնի խոսքում Միխայիլ Կոստյուկը նշել է, որ այսօր հայերը Լվովում արժանապատվորեն շարունակում են իրենց նախնիների ավանդույթները եւ հանդիսանում են շրջանի հասարակական, մշակութայի եւ տնտեսական ակտիվ մասնակիցներ: