News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, օգոստոսի 19-ին` տեղական ժամանակով 23.27-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Օգոստոսի 20-ին` տեղական ժամանակով 03.08-ին, գրանցվել է եւս մեկ` 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է կրկին Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Ցնցումներն զգացել են նաեւ Հայաստանում, մասնավորապես Երեւանում` Նոր Նորքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ