News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 20-ին տեղի ունեցած բորսայի  վաճառքի ժամանակ Apple-ը ռեկորդ է սահմանել` դառնալով բիզնեսի պատմության մեջ «ամենաթանկ» հանրային ընկերությունը: Apple-ի բաժնետոմսերի արժեքը հասել է պատմական մաքսիմումին` 664,7 դոլարին, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 623 միլիարդ դոլար: Exxon Mobil նավթային ընկերության կապիտալիզացիան, որը շուկայական իր արժեքով երկրորդ տեղն է զբաղեցնում, ավելի քան 2 անգամ ցածր է Apple-ի ցուցանիշից:

Այսպիսով , Apple-ը կրկնել  է դեռեւս 1999 թ.-ին Microsoft-ի կողմից սահմանած ռեկորդը (620,58 միլիարդ դոլար), հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Այնուհանդերձ, բացարձակ ռեկորդակիր է համարվում Microsoft-ը, որի ինքնարժեքը,  չնայած  ճգնաժամին,  1999 թ.-ին  կազմել է 850 միլիարդ դոլար:

Մասնագետների կարծիքով Apple-ի բաժնետոմսերի բարձրացումը կապված է այն  հայտարարության հետ, ըստ  որի, հաջորդ  ամիս կթողարկվի iPhone-ի երկար սպասված նոր տարբերակը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ