News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հաջորդ ամիս կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՅԴ թեկնածու Հովսեփ Սիմոնյանին հնարավոր է սատարի նաև ՀԱԿ-ը: Այս մասին «Ժողովուրդ» թերթի  թղթակցի հետ զրույցում նշել է  ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը: «Մենք հանդիպել ենք ՀԱԿ-ի տեղի պատասխանատու Մուրադ Գրիգորյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ առաջիկա օրերին կորոշեն սատարելու՞ են Հովսեփ Սիմոնյանին, թե՞ ոչ»:

«Անդրադառնալով օրեր առաջ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի այն հայտարարությանը, թե Հովսեփ Սիմոնյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի ՝ Գեւորգ Ալեքյանը նշեց. «Հովսեփ Սիմոնյանը էթիկայից ելնելով է իր առաջադրման մասին տեղյակ  է պահել վերադասին` Աշոտ Գիզիրյանին: Չեմ կարծում, թե Գիզիրյանը պետք է որոշի, թե ով պետք է լինի Գյումրու քաղաքապետը: Քաղաքապետին ընտրելու է ժողովուրդը,  եւ, հետեւաբար, բոլոր հարցերի պատասխանը կստանանք ընտրություններից հետո»,- նշել է  Ալեքյանը»,- գրում է «Ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ