News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նշանավոր ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն փոխադարձ  բողոք  է ներկայացրել այն վարորդի նկատմամբ, ով վերջինիս մեղադրել է իրեն ծեծելու մեջ: Դերասանը վարորդին մեղադրում է երթեւեկության կանոնների խախտման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 15-ին Ժերար Դեպարդիեն Փարիզի կենտրոնով սքութերով անցնելու ժամանակ բախվել է մեքենայի: Վեճ է ծագել եւ Դեպարդիեն ծեծել է վարորդին: Տղամարդը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Մի քանի օր անց փոխադարձ հայց է ներկայացրել նաեւ դերասանը` վարորդին մեղադրելով երթեւեկության կանոնների խախտման մեջ, հայտնում է LifeNews-ը:

63-ամյա դերասանը ընդունում է, որ հարվածել է վարորդին, սակայն դա բացատրել է իր կյանքի համար ուժեղ վախով: Դերասանը նաեւ ավելացրել է, որ որոշ մարդիկ իրեն դատի են տալիս միայն իր հաշվին ճանաչում ձեռք բերելու համար, եւ սա հենց այդ դեպքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ