News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ:

«Վեհափառ Տեր,

ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:

Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում եւ սփյուռքի գաղթօջախներում  հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգեւի առողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում»,- ասված է ուղերձում:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ