News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իրատեսական չէ խոսել միջազգային պատժամիջոցները շրջանցող Հայաստանի միջոցով Իրանի ֆինանսական գործարքների մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց տնտեսագիտական գիտությունների դոկտեր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով Reuters գործակալության հրապարակումը, որը վկայակոչում էր ՄԱԿ-ի փորձագետների զեկույցին։

Նրա խոսքով` հազիվ թե հնարավոր  է պատկերացնել, որ Հայաստանը կարող է փոխարինել այն գործարքներին, որոնք կարող էին Իրանի հետ կնքել արեւմտյան բանկերը, որոնցից  որոշների վերաբերյալ եւս նման ենթադրություններ են հրապարակվում:Համեմատության համար նշենք, որ օգոստոսի սկզբին բրիտանական «Standard Chartered» բանկը մեղադրվել է Իրանի հետ 250 մլրդ դոլարի ֆինանսական գործարքների մեջ: Հայկական բանկերի ակտիվները 2011թ. կազմել էին 137 մլրդ դրամ կամ  մոտ 333 մլն դոլար:

Բացի այդ, ավելացրեց Մանասերյանը, այն դեպքում, երբ Հայաստանը դինամիկ կերպով զարգացնում է  հրաբերությունները հնարավորինս շատ երկրների, անգամ Թուրքիայի հետ, հազիվ թե իրատեսական լինի խոսել միջազգային նորմերից ինչ-ինչ շեղումների մասին: «Նման սցենարը վտանգի տակ է դնում Հայաստանի հարաբերությունները թե զարգացող, թե զարգացած երկրների հետ:  Իսկ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները միջազգային հանրության դրական ընկալմանն են արաժանացել: Հենց այդ պատճառով այնպիսի նախագծերը, ինչպիսիք են երկաթուղին ու նավթամուղը, որեւէ ուղղակի կամ անուղղակի առարկության չհանդիպեցին միաջազգային խաղացողների կողմից»,-եզրափակեց Մանասերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ