News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի հետ սահմանակից նահանգներում տեղավորված սիրիացի գաղթականները սկսել են խիստ ազդել թուրքական իշխանությունների նյարդերին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի սահմանակից Թուրքիայի Հաթայ եւ Քիլիս նահանգների սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարների բնակիչներն այս անգամ էլ թուրք բժիշկներից պահանջել են արեւային ակնոցներ եւ արեւապաշտպան քսուքներ։

Սիրիացի գաղթականների կողմից հրահրված անկարգությունների, ոստիկաններին ծեծի ենթարկելու եւ նրանց զենքերը խլելու եւ այլ անկարգությունների հետ կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինին գրավոր հարցում է ուղարկել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Հաթայից ընտրված պատագամավոր Մեւլութ Դուդոն՝ հետաքրքվելով, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել սիրիացի գաղթականների հանցավոր արարքների վերաբերյալ։

Նշենք, որ թուրքական մամուլում ավելի վաղ  տեղեկություններ էին հայտնվել, թուրքական իշխանությունները սկզբնական շրջանում սիրիացիներին գումար էին վճարում՝ Թուրքիայի ճամբարները տեղափոխվելու համար։ Նշվում էր, Թուրքիա փախստականների համար նախատեսված ճամբարներ էին գալիս մեծամասամբ հանցագործներն ու գործազուրկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ