News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախկին նախագահի կանխամտածված թունավորման մասին լուրը ադրբեջանական հանրության ուշադրությունը չի կարող շեղել նրանց անհանգստացնող սոցիալ-տնտեսական խնդիրներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանի նախկին նախագահի միտումնավոր սպանության փորձի առնչությամբ գործի հարուցումը իշխանությունների կողմից հանրության  ուշադրությունը նրան անհանգստացնող սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու փորձ է»,-նշեց Մարկարովը:

Սակայն եթե դա անգամ այդպես է` դատարկ ստամոքսով մարդկանց հազիվ թե հետաքրքրեն 12 տարվա վաղեմության իրադարձությունները, եթե անգամ դրանք վերաբերում են նախկին նախագահին:

Եթե  անգամ շրջանառվի, թե դա ընդդիմության ձեռք գործն է, ապա, Մարկարովի խոսքով, նման տեսակի «սենսացիան»  հազիվ թե  կկարողանա ադրբեջանական հանրությանը ստիպել դուրս գալ իշխանությունների դեմ:

Ըստ քաղաքագետի` պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը: Եթե Հաֆիզ Հաջիեւի տվյալները ճիշտ լինեն, ապա դա կարող է հետեւանքներ ունենալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցվել նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կանխամտածված սպանության փորձի հետ կապված: «Մուսավաթ»-ի նախագահ Հաֆիզ Հաջիեւը հայատարարել էր, թե նրան թունավորել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ