News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուսամա բեն Լադենի ոչնչացման գորոծողությունների մասնակից, ամերիկյան Ռազմածովային ուժերի նախկին զինծառայողը գիրք է գրել այն  մասին, թե ինչպես է ընթացել ոչնչացման գործողությունները: «Դժվար օր. Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը մասնակիցի պատմությունը» վերնագրված գիրքը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում 2012  թ.-ի սեպտեմբերի 11-ին:

Գրքի հեղինակը ղեկավարել է 2011 թ-ին Պակիստանում բեն Լադենի տան վրա  գրոհ իրականացրած խմբերից մեկը: Նա առաջիններից մեկն է եղել, ով նեխուժել է սենյակ եւ ականատես է եղել «Թիվ մեկ» ահաբեկչի ոչնչացմանը: Հատուկ ծառայակցի անունը չի բացահայտվում: Նա հանդես է գալիս Մարկ Օուեն անվան ներքո: Գրքի համահեղինակ է հանդես գալիս լրագրող Քեւին Մաուրերը, ով լուսաբանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական  արշավը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Օուենը հայտնել է, որ իր գրքում ցանկացել է պատմել այն մարդկանց մասին, ովքեր «կեղտոտ աշխատանք» են կատարել եւ համընդհանուր շահի համար իրենց  կյանքն են զոհաբերել:

Պենտագոնում այս գրքի հրապարակումը «անակնկալ» են անվանել եւ խոստացել են ուշադրությամբ ծանոթանալ նրա բովանադակությանը: Նման արձագանք է հետեւել նաեւ  ԿՀՎ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ