News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարի լրացավ «Անուշ» օպերայի առաջին բեմադրման 100-ամյակը:

Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1912 թվականի օգոստոսի 4-ին`  Ալեքսանդրոպոլ, այժմ Գյումրի քաղաքում:

«Անուշ» օպերան հանդիսանում է  հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որը ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Օպերայի երաժշտության եւ լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է, ով օպերան գրել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի:

«Անուշ» օպերան համարվում է ազգային առաջին օպերան, որի մասին Ա. Տիգրանյանը գրել է. «Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի եւ հասկանալի»:

Առաջին բեմադրությունը իրականացվել է սիրողական դերասանների մասնակցությամբ: Նվագախումբը կազմված էր միայն 12 երաժիշտներից: Կատարողները (թե երգչախումբը, թե մենակատարները) գերազանցապես դպրոցականներ էին:

Առաջին «Անուշի» առաջին դերակատարները գյումրեցիներ էին՝ Շարա Տալյանը եւ Աննա Մարիկյանը: Շարա Տալյանը տասնամյակներ շարունակ մնաց Սարոյի անգերազանցելի կատարողը, իսկ արհեստավարժ բեմում առաջինն Անուշ երգեց Հայկանուշ Դանիելյանը:

«Անուշ»-ի առաջին ներկայացումը աննախադեպ հաջողություն է ունեցել:

Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թվականին, իսկ 1939-ին այն ցուցադրվել է Մոսկվայում՝ Շարա Տալյանի եւ Հայկանուշ Դանիելյանի մասնակցությամբ:

Օպերայի առաջին բեմադրության 100-ամյակը շուտով կնշվի Գյումրիում: Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դահլիճում օգոստոսի 30-ին կրկին կներկայացվի Տիգրանյանի անմահ օպերան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ