News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը որսի համար պիտանի կենդանիներով շատ հարուստ չէ, ուստի որսի կուլտուրան էլ Հայաստանում շատ թույլ է զարգացել: Այս մասին այօսր`օգոստոսի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը` խոսելով որսաշրջանի սկիզբի, Հայաստանում որսի մշակույթի եւ օրենսդրական կարգավորման խնդիրների մասին:

Նրա խոսքով, որսի կուլտուրան մեր հասարակությունում դաստիարակելու համար տասնյակ տարիներ են պետք:  Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտի կարգավորմանը, Սարիբեկյանը նշեց, որ ցանկացած զարգացած երկիր, որը հզոր որսորդական ինդուստրիա ունի, փորձել է օրենսդրորեն կարգավորել այս դաշտը, ընդհուպ փորձել են արգելել, սակայն հասկացել են, որ որսը արգելելով բնությանը օգուտ չի տրվի:

Ընհակառակը որսը պետք է կանոնակարգել, վերահսկել եւ դրանից ստացված եկամուտը օգտագործել նույն բնության վրա, որսատեսակի զարգացման վրա եւ ինչու չէ նաեւ որսորդությունը դարձնել տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկը:

«Մեր ճանաչած բոլոր բարեկեցիկ երկրներում որսորդական տուրիզմը, տնտեսությունները երկրի պետական բյուջեին հսկայական տոկոսներ են տալիս: Ինչը Հայաստանում չկա: Չնայած հսկայական պոտենցիալ ունենք»,- ավելացրեց Էդուարդ Սարիբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ