News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 30-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կսկսվի ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանի դեմ ընտրակաշառքի գործով դատավարությունը:

«Փաստինֆո»-ն հայտնում է, որ ըստ մեղադրանքի՝ նա ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ  2012 թ. ապրիլի վերջերին եւ մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երեւանի չորս բնակիչների ու  հարկադրել, որպեսզի վերջիններս եւ նրանց ընտանիքի անդամները 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկեն «Բարգավաճ Հայաստանե կուսակցության օգտին։

Տպել
Ամենաշատ