News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը 6-ամսյա կալանքից հետո ազատ է արձակել հայաստանցի 21-ամյա Նարինե Մկրտչյանին սեռական շանտաժի զոհ դարձրած թուրք եղբայրներ Օրհան Օքումուշին եւ Բարըշ Օքումուշին։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  դատական նիստի ժամանակ ամբաստանյալների փաստաբանը պահանջել է ազատ արձակել եղբայրներին։ Դատարանը բավարարել է փաստաբանի պահանջը եւ 2 եղբայրներին ստորագրությամբ ազատ արձակել։

Դատական նիստից հետո Նարինեի մայրը ընդվզել է՝ հայտարարելով, որ անարդար է, երբ մեղավորներին հանգիստ բաց են թողնում։ «Աղջիկս նրանց պատճառով է ինքնասպան եղել։ Աղջկաս նկարահանել են եւ շանտաժ արել։ Դատը դեռ չի ավարտվել։ Ես վարչապետին դիմում եմ գրելու եւ պատմեմ տեղի ունեցածը»,-ասել է Նունե Մկրտչյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 21-ամյա Նարինե Մկրտչյանը 2010թ. խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար տեղափոխվել էր Ստամբուլ: Նարինեն աշխատանքի է  տեղավորվել մի վարպետի մոտ եւ արդեն կարճ ժամանակում հասցրել է վարպետանալ արծաթագործության մեջ: Նա սիրահարվել էր Օրհան Օքմուշին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել էր նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել էր իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։

Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց էր տվել տեսագրությունը։ Ժորան զայրացած վիճել էր Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար էին պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել էր աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության էր մատնվել եւ 2012 թվականի մարտին ինքնասպանություն էր գործել՝ ցիանիդ խմելով:

Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական զեկույցում Օրհան Օքումուշի համար պահանջվում է 11 տարի ազատազրկում՝ անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու եւ շանտաժի միջոցով մարդուն մահվան դրդելու համար, իսկ եղբոր՝ Բարըշ Օքումուշի համար՝ 2-ից 5 տարի ազատազրկում՝ անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու համար եւ շանտաժի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ