News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սիրիահայերը կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երկարաձգման համար պետական տուրքից: ՀՀ կառավարությունն այսօր` օգոստոսի 30-ին հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկանքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող սիրիահայերին տրվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա՝ հիմնականում մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով: Սակայն շատերը շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաեւ կացության  կարգավիճակ ստանալու անհրաժեշտության:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1. հոդվածի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով: Ըստ 14-րդ հոդվածի 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետք է վճարել բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Հետեւաբար մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող սիրիահայերի համար խնդրահարույց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ