«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.49 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.37%-ով կամ 1.51 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.1 մլն. դոլար: Գործարքների մի մասն իրականացվել է 1դոլար/408 դրամ փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի էժանացումն ավելի զգալի է: Փոխանակման կետերի կողմից դոլարը գնվում է 407 դրամով, վաճառվում` 409 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն մի փոքր զիջել է դիրքերը դոլարի նկատմամբ, սակայն դեռեւս գնանշվում է 1.25 դոլարից բարձր: Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 32.2934 ռուբլի: