News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին ժամը 13:00-ին ՊՆ 5-րդ բանակային կորպուսում (Նուբարաշեն) կմեկնարկի Հայկական բանակի 20-ամյակին նվիրված դասախոսությունների եւ մշակութային միջոցառումների շարքը: Այս մասին տեղեկանում ենք Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ:

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի լրատվական բաժնից հայտնում են, որ նախատեսվում են այցելություններ ՀՀ սահմանամերձ եւ Արցախի ՊԲ-ի մի շարք զորամասեր, որտեղ ԵՊՀ դասախոսները եւ երիտասարդ համալսարանականները հանդես կգան Հայկական բանակի պատմության մասին դասախոսություններով, որոնք կուղեկցվեն հայրենասիրական երգերի համերգներով: Իսկ յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողներ եւ երիտասարդ սպաներ կպարգեւատրվեն հուշանվերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ