News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում 2012թ.  հունվար-հունիսին  կազմել  են 266.1 մլն.դոլար,  որը2011թ.  նույն  ժամանակաշրջանի  համեմատ  նվազել  է 39.4%-ով; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:  Դրանցից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 147.5 մլն. դոլար` նվազելով 59.7%-ով:

Օտարեկրյա ներդրումների նվազումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունների ներդրումային պասիվությամբ:

Մասնավորապես` ռուսական ներդրումները առաջին կիսամյակում կազմել են ընդամենը 40 մլն դոլար, ինչը 5 անգամ զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: Ֆրանսիական ներդրումները կազմել են 24 մլն դոլար` մոտ 3 ագամ ավելի քիչ, քան 2011 թ.: Իսկ ամերիկյան ներդրումները նվազել են 5 անգամ` հասնելով 7.8 մլն դոլարի: Ռուսական ներդրումների անկումը պայմանավորված է հիմնային մետաղների արտադրության ոլորտում ներդրումների բացակայությամբ (2011 թ. այս ոլորտ ուղղվել էր 144 մլն դոլար ռուսական կապիտալ, ըստ երեւույթին` կապված «Արմենալի» վերազինման հետ): Իսկ ֆրանսիական ներդրումների նվազումը հիմնականում պայմանավորված է հեռահաղորդակցության ոլորտում «Օրանժ Արմենիայի» ներդրումային ծրագրերի նվազմամբ:

Փոխարենը` 5.7 անգամ ավելացել են կանադական ընկերությունների ներդրումները, ինչի հետեւանքով Կանադան 82 մլն դոլար ցուցանիշով հանդիսանում է Հայաստանում խոշորագույն ներդրողը: Սակայն կանադական ներդրումների մեջ բացակայում են ուղղակի ներդրումները: Կանադական ներդրումները հիմնականում ուղղվել են մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ:

4.1 անգամ ավելացել են Շվեյցարիայի ներդրումները, ինչի հետեւանքով Շվեյցարիան 26 մլն դոլար ցուցանիշով երրորդ խոշոր ներդրող երկիրն է (Ռուսաստանից հետո): Սա, ըստ երեւույթին, կապված է Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մերձակայքում շվեյցարական ընկերություններից մեկի կողմից հանքային ջրերի գործարան կառուցելու հետ:

Նշենք, որ օտարերկրյա ներդրումների 45%-ը (մոտ 120 մլն դոլար) ուղղվել է հանքարդյունաբերություն (ներառյալ` հանքային ջրեր):

Հեռահաղորդակցության ոլորտ է ուղղվել 47 մլն դոլար, անշարժ գույքի շուկա` մոտ 24 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ