News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական հեռուստաալիքներն արդեն ցուցադրել են Հունգարիայից Ադրբեջան տեղափոխված երջանիկ մարդասպան Ռամիլ Սաֆարովին։

«ATV–international» միջազգային արբանյակային ալիքը լրատվական հաղորդումով մի քանի լուսանկարներ է ցուցադրել, որոնցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում ստացած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարությամբ սպանած մարդասպան Ռամիլ Սաֆարովը պատկերված է երջանիկ ազգականների եւ բարեկամների հետ։ Վերջիններիս թվում է, նաեւ ադրբեջանական նեոֆաշիզմի կարեւորագույն քարոզիչ, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունից պատգամավոր Գանիրա Փաշաեւան։

Ադրբեջանցի լրագրողները լրատվության մեջ հերթական անբարոյականությունն են կատարել։ Նրանք փորձել են Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը արդարացնել։ Հեռուստաընկերությունը ցինիկաբար հայտարարել է, թե սպանված Գուրգեն Մարգարյանը ծաղրել է Ղարաբաղում զոհված ադրբեջանցիների հիշատակը եւ հրապարակայնորեն վիրավորել է Ադրբեջանի ժողովրդին։ Այսինքն, ընդհանուր առմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները քարոզում են, որ ծաղրելու դեպքում պետք է սպանել մարդուն։ Նշենք, որ այս դեպքում Մարգարյանի հասցեին ուղղված մեղադրանքը հերթական լկտի սուտն է, որ հորինել է Բաքվի պետական քարոզչամեքենան, քանի որ Հունգարիայում անցած դատավարության ժամանակ վկաները շեշտել են, որ Մարգարյանը որեւէ մեկի հանդեպ ավելորդ արտահայտություն չի թույլ տվել, եւ ընկերասեր է եղել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «ազգային մարդասպան» ճանաչված Ռամիլ Սաֆարովին, ապա նա պահում Ադրբեջանի ազգային հերոսների «պիտակը» ամենաբարձր մակարդակի վրա։ Նա առաջին հերթին այցելել է ադրբեջանցիների համազգային հայր ու հոգեւոր հայր Հեյդար Ալիեւի գերեզման։

Նշենք, որ Հունգարիայի ռազմական ուսումնական հաստատությունում կրթություն ստացող ադրբեջանցի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին ազատազրկվել, ապա դատապարտվել է ցմահ ազատազրկման հայ սպաԳուրգեն Մարգարյանի գազաբար սպանության համար։ Նա կացնահարել էր քնած ու անպաշտպան Գուրգեն Մարգարյանին։


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ