News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անորոշ ժամկետով հետաձգում է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը`  նկատի  ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման)  ենթարկելու փաստը: Այդ մասին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. փետրվարին կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Սաֆարովը Ադրբեջան է արտաքսվել Հունգարիայից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ