News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները չափազանց մտահոգված են նորությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլի տարածած հաղորդագրության մեջ:

«Միացյալ Նահանգները չափազանց մտահոգված են նորությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով այսօր Հունգարիայից արտահանձնվել է Բաքվին: Պարոն Սաֆարովը ցմահ պատիժ էր կրում հունգարական բանտում` 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:

Մենք մեր խորը անհանգստությունն ենք հայտնում Ադրբեջանին այդ գործողության կապակցությամբ եւ սպասում ենք պարզաբանումների: Մենք նաեւ մանրամասներ ենք ակնկալում Հունգարիայից` պարոն Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման շուրջ:

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը կարող է սրել տարածաշրջանային հարաբերությունները»,- նշել է Վենտրելլը:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ