News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը մինչեւ չորեքշաբթի կհրավիրի արտահերթ նիստ` քննարկելու Հունգարիայի Կառավարության` հայ սպային գիշերը կացնով սպանելու համար ցմահ ազատզրկման ենթարկված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելու հարցը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Նշենք, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Դրանից անմիջապես հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ նշել էր, որ ճիշտ կլինի, եթե ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի: Այնուհետեւ կայացած արտակարգ խորհրդակցության ժամանակ նախագահը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ