News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման  կարգի  որոշման ժամանակ ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանն ամբողջովին պահպանել են Դատապարտված անձանց արտահանձման Կոնվենցիայի դրույթներով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի` իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի վարիչ Ֆուադ Ալեքսերովը` մեկնաբանելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Ազգային անվտանգության   խորհրդի մամուլի ծառայությունների հայտարարությունները` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արռահանձնելու եւ ներում շնորհելու վերաբերյալ:

«Ըստ կոնվենցիայի, պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դատապարտված անձը կարող է փոխանցվել մեկ այլ պայմանավորված երկրի` դատավճիռը այնտեղ կրելու համար»,-ասել է նա, փոխանցում է Trend-ը:

Այնուհետեւ Ալեքսերովը հայտնել է, որ «ադրբեջանական կողմը ներկայացրել է իրավական ողջ տեղեկատվությունը` դատավճռի կատարման հետագա գործընթացի վերաբերյալ: Ստացված տեղեկատվության հիման վրա հունգարական կողմը համաձայնել է  փոխանցել Ռամիլ Սաֆարովին»:

Ռամիլ Սաֆարովի ներման շնորհման մասին ադրբեջանական պաշտոնյան հայտնել է, որ «հունգարական դատարանի կողմից ընդունված դատավճիռը նախատեսում էր դատապարտյալին պայմանական-անհապաղ ազատություն շնորհել միայն 30 տարին անց` վճռի կայացումից անմիջապես հետո»:

«Այս սահմանափակումը չի անդրադառնում  ներման հնարավորության վրա: Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհվել Սահմանադրության եւ Սդրբեջանի օրենքների շրջանակներում` հաշվի առնելով դատապարտված անձանց փոխանցման կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիան նախատեսում է, որ յուրաքանչյուր կողմը կարող է ներում, համաներում շնորհել կամ իջեցնել պատժաչափը` գործող Սահմանադրության կամ այլ իրավական ակտերի համաձայն»,-ասել է Ֆուադ Ալեքսերովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ