News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման 21 տարին: Այդ կապակցությամբ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս, տեղի կունենան տոնական միջոցառումներ:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղի կունենան ավանդական տոնական միջոցառումներ, մասնավորապես` Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ, այնուհետեւ երկրի ղեկավարությունը կայցելի  Ստեփանակերտի  հուշահամալիր, ծաղիկներ են դնելու զոհված ազատամարտիկների, օրինակ` Արթուր Մկրտչյանի շիրիմին: Այնուհետեւ կլինի տոնական մեծ համերգ եւ հրավառություն:

Նշենք, որ Lեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին  նվիրված հանդիսավոր միջոցառումներին  մասնակցելու նպատակով  սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է մեկնել  Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ