News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցի հետ կապված արդարության Հայաստանը կարող է  հասնել իրավական ճանապարհով:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բեռլինցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանը պետք է դիմի եվրոպական իրավական ատյաններին. «Մենք գտնվում ենք ԵԱՀԿ միասնական տարածքում, բացի այդ, Հայաստանը նաեւ Եվրախորհրդի անդամ է, եւ հետեւաբար կարող է  օգտագործել այդ կազմակերպությունում գոյություն ունեցող բոլոր իրավական մեխանիզմները»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն այս միջադեպի համատեքստում, ապա Ռարի կարծիքով, ղարաբաղյան խնդիրն այնքան լոկալ է, որ Եվրոպայի համար հերթը դրան չի հասնի, բոլորն անհանգստացած են ֆինանսական ճգնաժամով. «Չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Եվրոպային շահագրգռել տվյալ խնդրի կարգավորման հարցում, քանի որ նա ինքը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Հուսալ, որ կատարվածի համատեքստում Եվրոպան նորովի կնայի խնդրին, պետք չէ: Դա պատրանք է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ