News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո հայ եւ ադրբեջանցի հաքերները համացանցում իսկական կիբերպատերազմ են սկսել: Հայերը կոտրել են Ադրբեջանի առաջատար լրատվական գործալությունների` «1News»-ի, «APA»-ի, «Vesti.az»-ի, «day.az»-ի կայքերը: Բացի այդ, նրանք կոտրել են նաեւ Ադրբեջանի նախագահի, մշակույթի եւ զբոսաշրջության, արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության կայքերը:

Մեկ օրվա ընթացքում հայկական կողմը 15-20 կայք է շարքից հանել, իսկ ադրբեջանական կողմը` մոտ 30: Սակայն, ըստ փորձագետների, հայկական կինբերգրոհներն ավելի որակյալ են, քանի որ դրանք ավելի նպատակային են եւ ավելի կարեւոր կայքերի են հարվածում:

Նշենք, որ յուրաքանչյուր ջարդված կայքում հայ հաքերները երկու լուսանկար են տեղադրում. մեկում`  Գուրգեն Մարգարյանինը, մյուսում` Մոնթե Մելքոնյանինն  ու մարդասպան Ռամիլ Սաֆարովինը, որի տակ գրված է. «Ինչպիսին երկիրն է, այնպես էլ նրա հերոսները»: Ադրբեջանական կողմն էլ տեղադրում է Սաֆարովի նկարը` նշելով, որ նա ներման է արժանացել:

Շարունակվում են նաեւ DDoS-գրոհները: Հարկ է նշել, որ հայկական կողմից ոչ մի լրատվական կայք չի դադարել գործել, իսկ ադրբեջանական գրեթե բոլոր հիմնական կայքերը մի քանի ժամ շարքից դուրս են եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ