News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության պետ, գեներալ Պետրեուսը սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ի ղեկավարին առաջինը ընդունել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը։ Հանդիպման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայում տիրող իրավիճակն ու PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ պայքարը։ 

Նշվում է, որ Պետրեուսը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Պետրեուսը Թուրքիա էր այցելել նաեւ այս տարվա մարտին։

Ամերիկացի գեներալ Պետրեուսը 2003-ին Հյուսիսային Իրաքում մի խումբ թուրք զինվորականների գլխին պարկ էր հագցրել։ Պետրեուսն այդ արարքի համար Թուրքիայում հայտնի է  «պարկային գեներալ» անվանումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ