News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական  «Le Monde» պարբերականն անդրադարձել է Սաֆարովի արտահանձնման թեմային.

«Հայաստանը երկուշաբթի հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանի հետ «պատերազմի»: Պատճառը հայ սպային կացնով սպանած եւ Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցուն ներում շնորհելն էր:

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե ստիպված լինենք, կհայտարարենք եւ կհաղթենք», հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հունգարիայի կողմից արտահանձնված ադրբեջանցի սպա Սաֆարովին օգոստոսի 31-ին Ալիեւն իր հրամանով ներում էր շնորհել, չնայած որ Հունգարիան երաշխիքներ էր ստացել Ադրբեջանից, որ Սաֆարովը հայրենիքում կշարունակի պատիժը կրել:

ԱՄՆ նախագահն իր անհանգստությունը հայտնեց Բաքվի ներման որոշման առնչությամբ: Հունգարական կառավարությունը եւս Ադրբեջանի դեսպանին հրավիրել էր` Սաֆարովի «անընդունելի» ներման վերաբերյալ իր բողոքը հայտնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ