News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդն այսօր հայտարարություն  է տարածել,  անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու ներմանը, նշելով, որ սպանությունները, ինչպիսին կատարել է Ռամիլ Սաֆարովը, չպետք է փառաբանվեն.

«Ռամիլ Սաֆարովը սպանության համար Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Օգոստոսի 31-ին նա արտահանձնվել է Ադրբեջանին եւ անմիջապես ներում ստացել: Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական գործընթացը, սակայն կարծում եմ, որ սպանության համար դատապարտվածին որպես հերոս հռչակելն անընդունելի է:

Ես մերժում եմ այն աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական օրենսգիրքը կռիվ է ծնում, որտեղ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը մերժվում է: Սա չէ այն Եվրոպան, որը մեր սերունդներին ենք ցանկանալու: Ես դատապարտում եմ հանցագործության նման փառաբանումը եւ կոչ անում, որ բոլորս աշխատենք, որպեսզի պահպանվի կյանքի ու մեր արժեքների հանդեպ հարգանքը, ինչպես Եվրոպայի Խորհրդում է պաշտպանվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ