News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրասնիական VSD  ամսագիրը 2 հազար եվրո չափով տուգանքի է դատապարտվել` նախագահական զույգի լողափային հագուստով լուսանկարները հրապարակելու համար: Համապատասխան որոշում կայացվել է սեպտեմների 4-ին Փարիզի Բարձրագույն դատարանի կողմից: Գումարը կվճարվի Ֆրանսիայի նախագահի կնոջը` Վալերի Տրերվեյլերին: Մինչդեռ Տրերվեյլերը պահանջում էր 30 հազար եվրո:

«Սովորաբար մենք չենք մեկնաբանում նման իրադարձություններ, սակայն այժմ մենք մի քիչ զարմացած ենք այն հանգամանքով, որ մեր դեմ են դուրս եկել նման սովորական լուսանկարների համար»,- AFP-ին հայտնել է VSD-ի խմբագիր Ֆիլիպ Լաբին:

Նրա խոսքով, լուսանկարները նկարվել են այս ամռան ընթացքում  Ֆրանսիայի նախագահի ամառանոցում Օլլանդի եւ Տրերվեյլերի հանգստի ժամանակ, հաղորդում է  NEWSru.com-ը:

Ֆրանսիայի առաջին տիկնոջ շրջապատից վստահեցնում են, որ լուսանկարները «գողացվել են լուսանկարչից եւ չպետք է հրապարակվեին»:

Դատական որոշման  մեջ նշվում  է, որ «կարիք չկար ցուցադրել Տրերվեյլերի լողափային լուսանկարները»` հանրությանը լուսաբանելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ