News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Ռամիլ Սաֆարովը ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կողմից: Հիշեցնենք, որ Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպային սպանելու մեղադրանքով: Անցյալ ամիս, դատապարտյալ անձանց արտահանձնման Կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի դիմումով Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին:

Այս կապակցությամբ Շուլցը հայտնել է.«Դատապարտյալ անձանց արտահանձնման կոնվենցիան պետք չէ չարաշահել քաղաքական նպատակներով: Ես անհանգստացած եմ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելու քաղաքական մոտիվացիաներից: Միեւնույն ժամանակ ես կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին  խուսափել իրավիճակը սրացնող ամեն տեսակ քայլերից եւ հայտարարություններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ