News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնը սկսել է համագործակցել գիտահետազոտական բնագավառում Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության ինստիտուտի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այդ համաշխարհային հեղինակություն վայելող կառույցի տնօրեն պրոֆեսոր Ֆրեդերիկ Լոզելը,  համաձայն «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության, 2012 թվականին օգոստոսին  արդեն իսկ նվիրատվության կարգով ուղարկել է Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնին մի շարք կարեւոր նյութեր` հոդվածներ, կատարված հետազոտությունների արդյունքներ եւ գրքեր:

Տրամադրված նյութերը հիմնականում վերաբերվում են անչափահասների շրջանում բռնությամբ կատարված հանցագործությունների ուսումնասիրությանը եւ դրանց կանխարգելման մեխանիզմների մշակմանը: Տրամադրված նյութերում նաեւ նկարագրվում են քրեաբանության ոլորտում հետազոտությունների անցկացման տարբեր մեթոդներ, որոնցից առավել քննարկվում են մետա-անալիզի կիրառման առանձնահատկությունները:

Ներկայումս Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի անձնակազմը կատարում է այդ նյութերի թարգմանություններ եւ մանրակրկիտ ուսումնասիրություններ նպատակ ունենալով վերջիններումս նկարագրված առաջավոր փորձը հնարավորինս արագ ներդնել ամենօրյա աշխատանքներում: Համագործակցությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ