News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դատապարտված մարդկանց փոխանցման Ստրասբուրգյան կոնվենցիայի գլխավոր իմաստը  նրանում էր, որ դատապարտվածները կարող են իրենց պատիժը կրել նաեւ իրենց երկրում: Բայց Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից արտահանելով եւ ազատ արձակմամբ Հունգարիան կոնվենցիայի 20 կետից 18-ը խախտեց: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, օրինակ, հոդված 13-ում նշվում է, որ դատող պետությունը այս դեպքում Հունգարիան միայն իրավունք ունի փոխել դատավճիռը: Հոդված 15-ով` Ադրբեջանը պարտավոր է փոխանակումից հետո անընդհատ տեղյակ պահել Հունգարիային, թե ոնց է ընթանում այդ դատավճռի իրականացումը, իսկ հոդված 11-ով Ադրբեջանը իրավունք չունի փոխել պատիժը գումարային կոմպենսացիա անելով:

Ստեփան Գրիգորյանի խոսքով, պետք չէ մտածել, որ գործընթացը ավարտված է, քանի որ Հունգարիայի համար այն ավարտված չէ: Հունգարիան այսօր էլ իրավունք ունի պահանջել Ադրբեջանից պատասխան տալ, թե ինչ վիճակում է գործընթացը ընթանում: Ընդհուպ իրավունք ունի պահանջել հետ վերադարձնել դատապարտյալին, եթե ինքը չի կրում իր պատիժն Ադրբեջանում: Քաղաքագետը հիշեցրեց, որ կոնվենցիան ընդունվեց Ստրասբուրգում 1983թ-ին, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը կոնվենցիային միացել են 2001թ-ին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ