News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանը պաշտոնական նամակով մեզ երաշխավորել է, որ Սաֆարովը կշարունակի կրելի իր պատիժը Բաքվում»,-հայտնել են  Հունգարիայի Արդարադատության նախարարությունից:

Հունգարիայի Արդարադատության նախարարությունը կոչով է հանդես եկել` Ադրբեջան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման որոշման վերաբերյալ, որտեղ նա երկրի նախագահի կողմից ներման է արժանացել:

Հունգարական Արդարադատության նախարարությունը չեր սպասում, որ Ադրբեջանը ի դեմս  Արդարադատության նախարարության,  նախկին համագործակցություններով  եւ պայմանավորվածություններով հանդերձ, հայրենիք հասնելուն պես ազատ կարձակի Սաֆարովին:

 Ընդդիմադիր կուսակցության քննադատությանն իր պատասխան` Հունգարիայի Արդարադատության նախարարությունը պատասխանում է.«Ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ Սաֆարովի նկատմամաբ կիրառված ցմահ դատապարտման պատժամիջոցը կշարունակվի հայրենիքում»: Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ - ի Անվտանգության խորհուրդի լիիրավ անդամ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի  եւ միջազգային այլ կառույցների անդամ, այնպես որ այս երկրի Արդարադատության նախարարության նամակը դիտվել է որպես ծանրակշիռ երաշխիք: Բացի այդ Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը դատապարտվածին ազատություն է շնորհում ամենաքիչը 25 տարի անց»,-ասվում է Հունգարիայի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ