News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի  նախագահ Էլմար Բրոքը քննադատել է 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը:

«Ես խորապես անհանգստացած եմ Ադրբեջանի նախագահի` Բաքու ժամանելուն պես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման կապակցությամբ: Անհանգստացած եմ նաեւ այն փաստից, որ Սաֆարովի կոչումը բարձրացրել են, նրան բնակարան են նվիրել եւ աշխատավարձ տվել ութ տարվա համար:  Ադրբեջանը Հունգարիային գրավոր խոստում է տվել, որ Սաֆարովը Ադրբեջան գալլուց հետո կշարունակի իր ցմահ բանտարկության պատիժը կրել նվազագույնը 25 տարի: Այժմ ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է խոստումը: Ներում շնորհելու մասին որոշմամբ Ադրբեջանը շրջանցել է ԵՄ-ի անդամ երկրի դատարանի կայացրած վճիռը, ինչպես նաեւ մարդասպանին ներկայացրել է իբրեւ ադրբեջանցիների համար օրինակելի վարքի կրող», - ասել է Բրոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ