News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը բացատրություններ է պահանջում Ադրբեջանից՝ փաստելով, որ պաշտոնական Բաքուն խախտել է Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, եւ որ այդ վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։

«Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ստացվում է, որ որոշակի պայմաններ ու պարտավորություններ, որոնք համաձայնեցվել էին Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ Սաֆարովի արտահանձնման շուրջ, ի կատար չեն ածվել։ Եվ դա նկատի առնելով, մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, եւ ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը», – հայտարարել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կարող է անել Եվրամիության արտգործնախարարն այս դեպքում՝ հետաքննությունից բացի, եւ եթե պարզվի, որ ադրբեջանական կողմը սխալ է թույլ տվել, կարող են արդյոք պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. – «Խոսքը պատժամիջոցների մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ենք մենք ուզում տեսնել տարածաշրջանում եւ ինչ հավակնություններ կան, որոնք, կարծում ենք, բխում են նաեւ Ադրբեջանի շահերից։ Մենք ունենք մեր հատուկ բանագնացը Կովկասում, տեղում ունենք պատվիրակություններ, հետեւում ենք իրավիճակին, եւ ըստ այդմ կտեսնենք՝ արդյոք կարիք կա՞ հավելյալ քայլերի»։

Նշենք, որ ավելի վաղ Քեթրին Էշթոնը կողմերին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու հետեւանքով  երկկողմ հարաբերություններում լարվածության սրացում թույլ չտալ:

«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել  հրապարակային հայտարարություններում, որպեսզի տվյալ իրավիճակում զերծ մնան որեւէ  սրացումից», - Բյուսելում լրագրողներին ասել էր Կասյանչիչը:

Այդ հայտարարությունից հետո եվրոպական որոշ առաջադեմ շրջանակներ քննադատել էին Քեթրին Էշթոնին անհամարժեք եւ մեղմ արձագանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ