News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Սաֆարովի գործը» սպառնում է վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացին եւ վերաճել արյունալի պատերազմի:

Նավթով հարուստ Ադրբեջանը մշտապես ճնշում է գործադրել Հունգարիայի վրա` Սաֆարովի արտահանձնման համար` չնայած Հայաստանի բողոքներին:  Պաշտոնական Բուդապեշտը որպես արդարացում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ գոյություն է ունեցել գրավոր պայմանավորվածություն, որ Սաֆարովն ազատ կարձակվի 25 տարի պատիժը կրելուց հետո, սակայն հայրենիք վերադառնալուն պես նա Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացավ:

Սաֆարովին ներման արժանացնելու իրադարձությունն այնքան էր ոգեւորել Ադրբեջանի քաղաքացիներին, որ անգամ անծանոթները փողոցում շնորհավորում էին միմյանց:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ կերպ կարձագանքի այդ իրադարձություններին հայկական կողմը:

«Մենք ոչ մի դեպքում պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե ստիպված լինենք ռազմական գործողություններ սկսել, կպայքարենք եւ կհաղթենք»,-հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին:

Հայաստանի ընդդիմությունն առաջարկեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քայլ, որը կարող է նշանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների ավարտ: Հայաստանն իր հերթին կարող է բարդացնել իրավիճակը` բացելով Ստեփանակերտի օդանավակայանը:

«Ես կասկածում եմ նրանում, որ կողմերը փորձել են ռազմական գործողությունների սկիզբ դնել, սակայն այս իրադարձությունները կարող են պատահական կերպով ռազմական հակամարտության պատճառ դառնալ»,-ասում է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ոչ քիչ գումարներ է դրել` երկրի վարկանիշը բարձրացնելու համար, մասնավորապես, ընդունելով «Եվրատեսիլ» մրցույթը, սակայն Ադրբեջանի դիրքերը սասանվեցին, երբ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան իրենց դժգոհությունը հայտնեցին մարդասպանի ներման  առնչությամբ:

«Սաֆարովի տուն վերադարձը հաղթանակի մասին հայտարարելու պարզունակ միջոց է: Հային սպանած այդպիսի հերոսին աջակցությունը հավասարեցնում է  հերոսի եւ նախագահի կարգավիճակները: Բավականին հրատապ է` հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները»,-հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Զուրդուշտ Ալիզադեն:

«Այդ իրավիճակը նման է նրան, ինչ տեղի ունեցավ Բալկաններում: Դա արյունալի հաշվեհարդար էր: Միաժամանակ` վտանգ կա, որ այս տարածաշրջանում հակամարտությունը նոր ուժով կբռնկվի»-հայտարարել է Ալիզադեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ