News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը սեպտեմբերի 5-ին «Corrupistan»  վերնագրով հոդված է հրապարակել Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում իշխող ընտանիքների հարստությունների մասին:

«Ալիեւների նախագահական ընտանիքը հարստությունը դիզել է երկրի նավթային հատվածից ստացված եկամուտների հաշվին: 1993թ. իշխանությունը գրաված Հեյդար Ալիեւի կառավարման տարիներին նրա որդի Իլհամը SOCAR ընկերության փոխնախագահն էր, որի վերահսկողության տակ է երկրի 7 մլրդ բարել նավթը:  Երբ Հեյդարը մեռավ,  2003թ. նախագահությունը փոխանցվեց Իլհամին», - գրված է հոդվածում:

Ադրբեջանի օրենքները կառավարական պաշտոնյաներին արգելում են բիզնես ունենալ, բայց ընտանիքի անդամների համար սահմանափակումներ չեն գործում" Ազատություն ռադիոյի հետաքննությունը հայտնաբերել է Իլհամ Ալիեւի զավակների անվամբ գրանցված օֆշորային ընկերությունների երկար ցանկ: Նրա դուստրեր Լեյլա եւ Արզու Ալիեւները` համապատասխանաբար 27 եւ 23 տարեկան, տառացիորեն նստած են ոսկու հանքի վրա: 2007թ. իշխանությունները  International Mineral Resources Operating Company (AIMROC) ընկերությանը հանձնեցի հանքի 70%-ը` դեպի Չովդար գյուղ ընկած հատվածը: Պետության տնօրինման տակ մնացած  30%-ն է: Չովդարի պաշարները կազմում են 44 տ ոսկի եւ 164 տ արծաթ:  AIMROC-ը փաստացի պատկանում է Պանամայում գրանցված  երեք հոլդինգների , որոնք գրանցված են Լեյլա եւ Արզու Ալիեւների անունով:

Արդյունաբերության այլ բնագավառներում եւս համանման կառույցներ են  հայտնաբերվել` հաղորդակցության, բանկային ոլորտի, ավիացիայի եւ այլն:

Washington Post-ը գրում է, որ  նախագահի զավակները Դուբայում 75 միլիոն դոլարի անշարժ գույք են ձեռք բերել:

Լեյլա Ալիեւան փորձում է իր ընտանիքի արատավոր համբավը մաքրել Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի միջոցով կատարած բարեգործություններով, որի փոխնախագահն է հանդիսանում, գրում է ամերիկյան թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ