News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Glencore եւ Xstrata գործարքի  3 ժամ բանակցություններին մասնակցելու համար վաստակել է 1 միլիոն դոլար:

Ըստ The Daily Mail հրատարակչության` Բլերը Glencore-ի ղեկավար Այվան Գլայզենբերգի եւ Քաթարի վարչապետ Համադ բին Ջաբեր ալ-Թանիի փակ հանդիպմանը միջնորդի դերում էր հանդես գալիս:  Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի շքեղ Claridge հյուրանոցում:

Ըստ թերթի աղբյուրի` Բլերը Քաթարի թագավորական ընտանիքում մեծ վստահութուն է վայելում:

Ինչպես գրում է «gazeta.ru»-ն, երկու ընկերությունների միաձուլման մասին հայտնի էր դարձել  այս տարվա փետրվարին: Այն ժամանակ խոշորագույն Glencore-ը Xstrata-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց առաջարկել էր իր  բաժնետոմսերի 2,8-ը: Գործարքի ավարտից հետո կձեւավորվի 82 միլիարդ դոլարանոց հսկա: Միաձուլման դեմ է հանդես եկել  Xstrata-ի խոշորագույն բաժնետերերից մեկը`քաթարյան  Qatar Holding հիմնադրամը (որին պատկանում է Xstrata-ի 12%-ը): Հիմնադրամը պահանջում էր Glencore-ի 3,2 բաժնետոմս Xstrata-ի մեկ բաժնետոմսի դիմաց:

Բանակցությունների ընթացքում Գլայզենբերգը համաձայնել էր Qatar Holding-ի պահանջներին, սակայն առաջադրել էր մեկ պայման` նոր ընկերոթյունը պետք է ղեկավարի նա անձամբ, այլ ոչ թե  Xstrata-ի ղեկավար Միկ Դեւիսը, ինչպես որ ենթադրվել էր նախկինում: Xstrata-ն պետք է  պատասխանի  սեպտեմբերի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ