News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հույս  է  հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, չնայած վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ստեղծված լարվածությանը, կշարունակվի: Ինքը` դեսպանը Լեռնային Ղարաբաղի հնարավոր  նոր պատերազմին չի հավատում:

«Կարեւոր է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ գտնեն խաղաղ  լուծում: Որպես Մինսկի խմբի միջնորդ երկիր` ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել նման լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասել է նա, փոխանցում է 1news.az-ը:

Մորնինգսթարը վերահաստատել  է Պետդեպարտամենտի եւ Սպիտակ Տան` Սաֆարովի գործի նկատմամբ  դիրքորոշումը.«դա չի խթանում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, այլ խոչընդոտներ է սեղծում հարաբերությունների հաստատման համար»,-հաստատել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն բանից հետո, որբ հայտնի է դարձել, որ Հունգարիայում հայի սպանության համար ցմահ ազատազրկված  ադրբեջանցի զինծառայոց Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրան ներման են արժանացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ