News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ստամբուլում համաշխարհային շախմատային օլիմպիադայի ավարտին  Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակը թուրքական հայտնի լրատվամիջոցները, բացի Sabah պարբերականից, գրեթե չնկատեցին։

Թուրքական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում «Հայաստան» անունը հիշատակեցին մի անգամ, երբ նշեցին հաղթող երկրի անունը եւ վերջ։ Երբ հայտարարվեց, որ շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականը հաղթող դարձավ, բազմաթիվ լրագրողներ նրանց էին մոտենում եւ հարցազրույցներ վերցնում, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո թուրք լրագրողներից ոչ ոք չմոտեցավ հարցազրույցի համար։

Ի տարբերություն թուրքական մյուս լրատվամիջոցների, թուրքական Sabah պարբերականն անդրադարձավ Հայաստանի հաղթանակին՝ մանրամասներ նկարագրելով եւ հիշատակելով աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստ  Լեւոն Արոնյանին։ «Շախմատում շախ եւ մատը Հայաստանի հավաքականն արեց» վերնագրով հրապարակման մեջ Sabah-ի լրագրող Բիլգե Էսերը գրում է. «Մինչեւ վերջին օրը Հայաստանը, Ռուսաստանը եւ Չինաստանը հավասար գնում էին, սակայն երեկ Հունգարիայի հավաքականի դեմ մեծ հաղթանակ տարած Հայաստանի հավաքականը բարձրացավ առաջին հորիզոնական՝ 2-րդ տեղում թողնելով Ռուսաստանի հավաքականին»։

Արթուր Հակոբյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ